ԱՄՆ-ն ցանկանում է վերջ դնել Իրանի միջուկային ծրագրին. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

d

ԱՄՆ-ն ցանկանում է վերջ դնել Իրանի միջուկային ծրագրին։ Այդ մասին հայտարարել են Սպիտակ տնից։ 

«Թրամփը խոսել է Օմանի Սուլթանի հետ և շնորհակալություն հայտնել նրան Իրանի հետ բանակցություններ կազմակերպելու համար, ինչպես նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է բանակցությունների միջոցով վերջ դնել Իրանի միջուկային ծրագրին: 

Նախագահը չի ցանկանում, որ Իրանը միջուկային ծրագիր կամ միջուկային զենք ունեն»,-հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:

--00—ՍՊ