ՊԵԿ-ը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

սս

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ–ից։

Նշվում է, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է  Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ՀԲ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում։

Հանդիպմանը քննարկվել են 4-րդ Հանրային ծառայությունների արդիականացման ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող նախագծերը, Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի երկրորդ փուլի ընթացքը, ինչպես նաև ՀԲ-ի կողմից հնարավոր տեխնիկական աջակցության ուղղությունները։

Քննարկմանը կարևորվել է ՀԲ դերը ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից լուծումների կիրառման, մաքսային վարչարարության զարգացման ծրագրի մշակման, հանրային ընկալումների գնահատման, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կատարողականի գնահատման համակարգի ներդրման հարցերը։

 

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ յուրաքանչյուր ուղղությամբ իրականացնել կոնկրետ քայլեր՝ սահմանված ժամկետներով, որոնց առաջընթացը կքննարկվի շարունակական երկկողմ հանդիպումների ընթացքում։

 

--00—ՍՊ