ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Բաքվում կայացել է ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը։ Ադրբեջանական կողմը շինծու «տուժածների» է ներկայացրել, որոնք իբր վնասվածքներ են ստացել Արցախում ռազմական գործողությունների արդյունքում։
Նշենք՝ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերն առանձին են քննվում։
Հաջորդ «դատական նիստը» ապրիլի 22-ին է։
Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է տասնյակ հանցագործությունների, այդ թվում՝ «Ադրբեջանի դեմ պատերազմ իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, անգամ արտերկրում ադրբեջանցի դիվանագետների սպանությունները ծրագրելու մեջ»։ Վարդանյանը բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների ու կեղծ դատավարության մասին:
--00—ՍՊ