Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

dd

DSCOVR արբանյակը արձանագրել է Արեգակից պսակային նյութի ժամանումը: 
Հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ, որի ընթացքում բևեռափայլը տեսանելի կլինի միջին լայնություններում։

DSCOVR-ը գտնվում է Լագրանժի կետում՝ մեր մոլորակի մակերևույթից մոտավորապես 1,500,000 կմ հեռավորության վրա՝ Երկիր-Արև գծի վրա:

 

--00—ՍՊ