ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 72-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին արդարացման վճիռ կայացվեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործով:
--00—ՍՊ