Իսրայելը համաձայն է կարգավորել հարաբերությունները, եթե Սիրիան իսրայելական ճանաչի Գոլանի բարձունքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

gg

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Արաբական Միացյալ Էմիրություններում Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ ալ-Շարան բանակցել է իսրայելական պատվիրակության հետ երկկողմ հարաբերությունների բարելավման նպատակով։

Դատելով ԶԼՄ-ներ սպրդած արտահոսքերից՝ Իսրայելը համաձայն է կարգավորել հարաբերությունները պայմանով, որ Սիրիան կհամաձայնի դեռևս 20-րդ դարավերջից բռնազավթված Գոլանի բարձունքների և 2024թ. գրավված Հերմոն լեռան իսրայելական տարածք ճանաչելու դիմաց։

Դեռևս վերջերս Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Հայաստանի նկատմամբ ծավալապաշտությանը չհակազդելու թուլամորթ անկարողությունը մեզ փորձում էին ներկայացնել այն «բացատրությամբ», թե ժամանակակից պատերազմներում բարձունքների նկատմամբ վերահսկողությունը, իբր, որևէ արժեք և կարևորություն այլևս չունի, մինչդեռ, դիցուք, Իսրայելում ամենևին այդպես չեն մտածում»։ 


 

--00—ՍՊ