ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․
«ՔՊ-ականներ ու համակիրներ
Նա սկսել է շատ լուրջ աշխատել անմեղսունակ ճանաչվելու ուղղությամբ: Դրա մասին է վկայում ձեր առաջնորդի շարժուձն ու անհոդաբաշխ մտքերը: Բոլոր կեղտոտ գործերն արդեն արված են, առաքելությունը մոտենում է տրամաբանական ավարտին: Հասցրե՞լ եք զգալ ձեզ ժամանակի ու իրավիճակի մեջ հայտնված պատանդի կարգավիճակում, թե՞ շարունակելու եք հույսեր փայփայել:
Մտածե՞լ եք, արդյոք, թե որտեղ եք հայտնվելու վերջնարդյունքում:
ՔԱՅԼ ԱՌԱՋԻՆ (բարի խորհուրդ)
հանձնեք ձեր հեծանիվները Ժաննա Անդրեասյանին, քանզի կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում»:
--00—ՍՊ