Գյումրիի 37-ամյա բնակիչը խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

timthumb (1)

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություն: Ըստ այդմ՝ Գյումրիի բնակիչ 37-ամյա մի երիտասարդ Խրիմյան Հայրիկի փողոցի մի տնից գողացել է տարատեսակ ոգելից խմիչքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում գյումրեցի երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին: Նա խոստովանել է, որ հիշյալ տնից գողացել է չորս շիշ օղի և չորս շիշ գինի, որոնց մի մասը վաճառել է, իսկ մի մասը ընկերոջ հետ խմել է: Նաև հայտնել է, որ պահպանված վերջին շիշ գինին ընկերոջ տանն է։

Նա ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ