Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Screenshot_1

Երեկ՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ն.-ն է:

Ըստ բժիշկների հայտնածի՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հատվածում դանակահարված» անգիտակից վիճակում, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ