Վարչապետը բողոքի ցույցերը հեղափոխության փորձ է որակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

վար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած մամուլի ասուլիսում «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցերը հեղափոխության փորձ է որակել: Այս մաին հայտնում է aliq.ge-ն։

Նա ընդգծել է, որ 2020 թվականից սկսած Հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կառավարությունը հեղափոխության 2 անհաջող փորձ է տեսել։

Վարչապետ Կոբախիձեն բացի այդ նաև ՀԿ-ներին մեղադրել է հետազոտություններում տվյալներ կեղծելու մեջ.

«Նրանք կեղծել են արձանագրությունների տվյալները, կեղծել են ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների ուշ հրապարակման մասին տեղեկությունները։ ՀԿ-ների այս կեղծիքն ամբողջությամբ ֆինանսավորվել է արտասահմանյան աղբյուրներից»,- նշել է Կոբախիձեն։

--00—ԼՀ