Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

իիի

Անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել Վարշավայում սինագոգի շենքի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին

«Ռաբբի Շուդրիխը հայտնել է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկովի սինագոգը», - տեղեկացրել է Սիկորսկին:

Արտգործնախարարը նշել է, որ գործը հետաքննում է Վարշավայի ոստիկանությունը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։

«Բարեբախտաբար, շշերը դիպչել են պատին, և ոչ թե պատուհանին, եթե դրանք դիպչեին պատուհանին, ապա ամեն ինչ կայրվեր», - ասել է սինագոգի հարակից խանութի աշխատակիցը։ 

--00—ԼՀ