ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Օրեր առաջ Արմեն Աշոտյանի պաշտպանների թիմը հանդես էր եկել հրապարակմամբ և հայտնել, որ Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն:
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ բոլոր նշված հարթակներում հրապարակել վերոհիշյալ զրպարտության հերքում»,-ընդգծել էին պաշտպանները հրապարակման մեջ:
Ի պատասխան 24news-ի հարցման՝ Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ միայն «վնասն ամբողջությամբ վերականգնելու» մասով տեքստում տեղի է ունեցել խմբագրական վրիպակ, որը ներկայում շտկված է:
--00—ԼՀ