Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

նկ.

Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել  ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց:

--00—ԼՀ