Եգիպտոսը Իսրայելին սպառնում է դադարեցնել խաղաղության պայմանագիրը Գազայում իրավիճակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

12_4af7961a1c3ee56df5c62b8727ac8ca3_1200x675

Եգիպտոսը սպառնացել է կասեցնել Իսրայելի հետ Քեմփ Դեյվիդի համաձայնագրերը, եթե նա զորքեր ուղարկի Գազայի հատված, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին։

«Համաձայնագրերը կասեցնելու սպառնալիքը ծագել է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Ռաֆահ քաղաք զորքեր ուղարկելն անհրաժեշտ է «Համասի» դեմ պատերազմում հաղթելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, այս քաղաքում մարտերը կարող են հանգեցնել անկլավին օգնություն հասցնելու հիմնական ճանապարհի փակմանը, նշել է հրատարակությունը։

--00—ՅՄ