ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկներին չեն ընդունի աշնանից շուտ: Այդ մասին հաղորդում է АТОР-ը, փոխանցում է РиаНовости-ն:
Երկրի կառավարությունը քննարկել է օտարերկրյա զբոսաշրջությունը վերսկսելու ծրագրերը։ Օտարերկրացիների ընդունման սխեման մշակելու հանձնարարություն է տրվել, հնարավոր ժամկետների մասին դեռ չկա հայտարարություն:
Եգիպտոսի զբոսաշրջային պալատների ֆեդերացիայում հայտարարել են, որ, հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը (պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավելի քան 1100 մահ և ավելի քան 27 հազար վարակակիր), օտարերկրյա զբոսաշրջությունը կվերաբացվի, հավանաբար, սեպտեմբեր-հոկտեմբերին:
Կազմակերպությունը ընդգծում է՝ այդ ժամանակ հույս կա, որ աշխարհում պետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինի. «Եթե դա ավելի վաղ կատարվի, ապա կվերանայվեն ժամկետները»:
Փորձագետները պարզաբանում են` եվրոպացիների համար Եգիպտոսը կարող է գնիջեցումներ անել, սակայն կորոնավիրուսի նոր դեպքերը կարող են վերացնել բոլոր ջանքերը, իսկ ձմեռային սեզոնին դրանք վերականգնելը խնդրահարույց կլինի:
«Ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ հյուրանոցները չեն ցանկանում ռիսկի դիմել: Նույնիսկ եթե հուլիս-օգոստոս ամիսներին միջազգային ավիահաղորդակցությունը վերականգնվի, ապա զանգվածային զբոսաշրջության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասված է հաղորդագրության մեջ։
--0-- ՍՊ