Եգիպտոսում մեկ օրում COVID-19-ի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

եգիպտոս.կորոնա
РиаНовости-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսի մեկ օրում գրացվել է կորոնավիրուսային հիվանդության 1,6 հազար նոր դեպք: Սա համավարակի բռնկումից ի վեր ռեկորդային ցուցանիշ է: Դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 40 հազարը:

Եգիպտոսում մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է ևս 45 մարդ. ընդհանուր զոհերի թիվը՝ 1422։ Առողջացել է 11 108 մարդ։ 

Կորոնավիրուսից ամենից շատ տուժել են Կահիրեն, Գիզան և Կալյուբիյան:

Երկրի առողջապահության նախարարությունը հիշեցրել է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները. խախտողներին սպասվում է 2500 ԱՄՆ դոլարի տուգանք։

--0-- ՍՊ