Հիվանդանոցում գտնվող Պենտագոնի ղեկավարը խոսել է իր առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

hkhk

Հիվանդանոցում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ ապաքինվում է և ակնկալում է շուտով վերադառնալ Պենտագոն։

Օսթինը, ինչպես պարզվեց ավելի վաղ, տեղափոխվել է հիվանդանոց՝ հերթական բժշկական միջամտության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։

«Ես շատ գոհ եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վերադառնալու Պենտագոն»,-ասվում է նախարարի գրավոր հայտարարության մեջ:

Նշվում է, որ Օսթինի առողջական վիճակի մասին մանրամասները գաղտնի են պահվում։ NBC-ն շաբաթ օրը հաղորդել է, որ Պենտագոնի ղեկավարը չորս օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում և այդ ընթացքում իր լիազորությունները փոխանցել է տեղակալին՝ Քեթլին Հիքսին:

Ըստ Politico-ի, Պենտագոնը նաև Սպիտակ տունը երեք օր գաղտնի են պահել նախարարի հոսպիտալացման մասին լուրը։

--00—ՅՄ