Պենտագոնի ղեկավարը դեռ հիվանդանոցում է, դուրսգրման ամսաթիվը հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Capture

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ում մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա դուրսգրման ամսաթիվը դեռ հայտնի չէ, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը։

«Նախարարը լավ վիճակում է գտնվում, նա կապի մեջ է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ունի անվտանգ հաղորդակցությունների լիարժեք հասանելիություն և շարունակում է վերահսկել գերատեսչության ամենօրյա գործունեությունը ամբողջ աշխարհում», - ասվում է Ռայդերի հայտարարության մեջ:

Պաշտոնյան նշել է, որ Պենտագոնը դեռևս տվյալներ չունի Օսթինի հիվանդանոցից դուրս գրվելու հնարավոր ժամկետների մասին․ «Այս պահին մենք նախարարի դուրսգրման կոնկրետ ամսաթիվ չունենք, բայց կշարունակենք ամեն օր թարմացնել տեղեկատվությունը», - եզրափակել է Ռայդերը:

--00—ՅՄ