Պենտագոնի ղեկավարն իր լիազորությունները փոխանցել է տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Capture1

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հոսպիտալացումից հետո իր լիազորությունները փոխանցել է փոխնախարարին, հայտնում է ռազմական գերատեսչությունը։

Նշվում է, որ Օսթինը կշարունակի մնալ հիվանդանոցում՝ առողջական խնդիրների հետ կապված ամբողջական հետազոտություն անցնելու համար, ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Օսթինը հիվանդանոցում էր հունվարի 1-ից:

Նախարարի հոսպիտալացումը մեծ սկանդալ է առաջացրել, քանի որ մի քանի օր նրա վիճակի մասին չգիտեր ոչ միայն հանրությունը, այլև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ավելի ուշ Օսթինը ներողություն խնդրեց իրավիճակի հետ կապված սխալ հաղորդակցության համար:

--00—ՅՄ