Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

լևոն քոչարյան---

Կարմիր բերետների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրածս հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք»,- գրել է  նա:

--00—ՅՄ