Բուք և մերկասառույց. ճանապարհները՝ այսօր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

բուք.

Հունվարի 6-ին՝ ժամը 9։40-ի դրությամբ, Գորիսի, Գավառի, Սևանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում, Տիգրանաշեն-Ջանգակատուն ճանապարհահատվածին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ 
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Ապարանի տարածաշրջանում բուք է։
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 --00--ԼՀ