Չայնիի ոլորաններում, Ջերմուկ-Գնդեվազում բուք է, 5 մարզերի ճանապարհներին՝ մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Չայնիի ոլորանները (բուք է), Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: