Ցավակցություներս եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին և կիսում նրանց վիշտը․ Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

աս.

Խոր ցավ ապրեցի պետական ու քաղաքական գործիչ, համալսարանական իմ  գործընկեր, ընկեր,Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ: Այս մասին իր ցավակցական ուղերձում ասել է ՀՀ  չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

Անհատականություններ կան, որոնք չլինելով ակտիվ քաղաքական ասպարեզում, թվում է, թե լուռ են: Սակայն դա ոչ թե լռություն է, այլ՝ նվիրվածություն պետականության վերաբերյալ իրենց սկզբունքներին ու գաղափարներին, որոնց հավատարիմ են մնում մինչև վերջ: Բաբկեն Արարքցյանը, կանգնած լինելով  1988թ. ազգային շարժման և Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման ակունքներում, միշտ հավատարիմ մնաց ինքն իրեն և պետականությանը: 

Ցավակցություներս եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը:

 --00--ԼՀ