Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին՝ երկրի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի մահվան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ նախագահ Վասկեսը հայտնի էր հայրենի երկրին անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ: «Հետևողական և նպատակային աշխատանքի շնորհիվ պարոն Վասկեսը նպաստել է հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,- նշել է նախագահ Սարգսյանը: 

--00--ԱՀ