Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 8,  24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին՝ երկրի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի մահվան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ նախագահ Վասկեսը հայտնի էր հայրենի երկրին անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ: «Հետևողական և նպատակային աշխատանքի շնորհիվ պարոն Վասկեսը նպաստել է հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

 --00—ՄՀ