Առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ  4, 24News

ան

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։ Նոյեմբերի 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ին կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 --00—ԱՊ