Հրազդանում, Արագածի և Ապարանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ճանապարհ մառախուղ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները  դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մառախուղ է:

--00—ԼՄ