Քանի՞ անգամ պետք է մեր հայրենակիցներին հանեք փողոցներ, հետո հիասթափեցնեք ու ճանապարհեք տուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

l-XObSWQkKLU

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրում է․ «Քանի՞ անգամ պետք է ստորացուցիչ ձևով խաբեք մեր ժողովրդին։ Քանի՞ անգամ պետք է մեր՝ իսկապես դժգոհ հայրենակիցներին հանեք փողոցներ, հետո նրանց հիասթափեցնեք ու ճանապարհեք տուն։

Իշխանության վերադառնալու Ձեր մոլուցքը դեռ որքա՞ն ժամանակ պետք է պատանդի վիճակում պահի մեր ժողովրդին՝ ամեն անգամ դառնալով էլ ավելի մեծ ողբերգությունների պատճառ։

Երիցս համոզվում եմ, որ․

1. Կոռուպցիոները չի կարող ընդդիմություն լինել,

2. Շարքային կաշառակերը չի կարող ընդդիմություն լինել,

3. Օլիգարխը չի կարող ընդդիմություն լինել,

4. Դոլլարային միլիոնատերը չի կարող ընդդիմություն լինել,

5. Նախորդ տարիներին երկիրն ասպատակածն ու ապականածը չի կարող ընդդիմություն լինել,

6. Պետության հնարավոր բոլոր ռազմավարական քայլերում տապալված ու ձախողված անձը չի կարող ընդդիմություն լինել:

Մի՞թե Դուք չեք հասկանում, որ Ձեր անփառունակ գործունեությամբ ամեն անգամ ավելի եք ուժեղացնում գործող իշխանությանը՝ զրկելով մեր հասարակությանն իրական այլընտրանք ձևավորելու խիստ անհրաժեշտ հնարավորությունից։

Եվ Դու՞ք եք մեր ընդդիմությունը, Դու՞ք եք այս իշխանության այլընտրանքը...

Հ.Գ․ Օդ ու ջրի պես մեզ որակապես նոր ընդդիմություն է անհրաժեշտ, որը կհավակնի դառնալ հաջորդ իշխանությունը։ Այդպես էլ լինելու է․․․»։

--00—ՅՄ