Մենք պարտավոր ենք դուրս գալ մեր «տներից» ու դառնալ այս պայքարի արժանապատվության զինվորը․ Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

240187

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը գրում է․ «Հիշե՛ք, ոչինչ նախապես կախորոշված չէ, ամեն ինչ կախված է Ձեր կամքից ու քվեից։ ՎՍՏԱՀԻ՛Ր, ՀԱՎԱՏԱ՛, ՓՈԽԵԼՈՒ ԵՆՔ…

Անկախ Հայաստանի ողջ ժամանակահատվածում մենք կանգնած ենք եղել լրջագույն մարտահրավերների հաղթահարման ու սպառնալիքների չեզոքացման, ինչպես նաև բազմաթիվ բարդագույն խնդիրների լուծման առաջ, որոնց մի մասը լուծվել են, իսկ մյուս մասը շարունակում են մնալ։

Թեև առկա բոլոր դժվարություններին, ես լավատես եմ ու խորապես համոզված, որ մենք լավագույն շանսն ունենք փոխելու մեր պատմության ու պետության զարգացման ընթացքը։

Մեր սերունդը պարտավոր է հաղթահարել իրեն պարտադրված բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերները՝ շատ պարզ պատճառաբանությամբ. մենք իրավունք չունենք մեր երկրում ապրել պարտված քաղաքացու խարանը ճակատներիս դաջված:

Մենք շատ ենք, մենք պարտավոր ենք դուրս գալ մեր «Տներից» ու դառնալ այս պայքարի արժանապատվության զինվորն ու ազատության սիմվոլը, որպեսզի կատարենք մեր առաքելությունն ու մեր պարտքը` չխորշելով ո՛չ մեկից և ոչնչից` հանո՛ւն ժողովրդավար և ուժեղ Հայաստանի, հանո՛ւն ազատ ու հոգևոր Հայաստանի, հանո՛ւն արդար Հայաստանի։

Հայաստանում արմատական փոփոխությունների ժամանակը մոտենում է, և այն պետք սկսել Երևանից։

Երևանի կառավարման համակարգը պետք է ենթարկվի հիմնովին վերափոխման, և ընտրված քաղաքապետը չպետք է դառնա ներիշխանական քմահաճույքների զոհ։

Մենք առաջարկում ենք Երևանում իրականացնել որակական ու ռազմավարական փոփոխություններ ու կոնկրետ լուծումներ։

Մենք ունենք երիտասարդ, միաժամանակ` ներուժ ունեցող պրոֆեսիոնալ թիմ, ունենք կամք` անելու ավելին ու ավելի լավ։

Մենք տրամադրված ենք վճռական և պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար։

Հաղթել Երևանում, նշանակում է հաղթել Հայաստանում»։

--00—ՅՄ