ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը ԱՄՆ վարչակազմին գործողություններ ձեռնարկելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ամն

 ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի էթնիկ հայերի նկատմամբ և ԱՄՆ վարչակազմին գործողություններ ձեռնարկելու կոչ է արել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանի հարձակումը Արցախի էթնիկ հայերի դեմ վտանգի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը։ Նրանց ագրեսիան պետք է ամբողջ աշխարհով դատապարտվի, և ես վարչակազմին կոչ եմ անում գործողություններ ձեռնարկել՝ հնարավոր վատագույն ելքը կանխելու համար», - գրել է նա։

--00—ԼՀ