Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետևեն պատժամիջոցներ. Ռասմուսեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

պատ

Միջազգային հանրությունը պետք է դրդի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Միջազգային հանրությունը պետք է մղի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Եթե ​​հրաժարվեն, պետք է պատժամիջոցներ կիրառվեն։

Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- գրել է նա։

--00—ԼՀ