Փալոնն իր գործընկերների հետ դիմել է Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

gun_16x9

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

«Գործընկերներիս հետ նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց»,-այս մասին նա գրել է թվիթերի իր միկրոբլոգում:
--00—ՅՄ