Փալոնը Պետդեպին կոչ է արել կիրառել դիվանագիտական գործիքներ՝ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

փալոն

Այսօր ես զրույց ունեցա Պետդեպարտամենտում, որտեղ հաստատեցի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում ժողովրդավարությանը խստորեն և հրապարակայնորեն աջակցելու և մեր երկրների մերձեցման անհրաժեշտությունը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Ես կոչ եմ արել նրանց օգտագործել բոլոր առկա դիվանագիտական ​​գործիքները՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և ապահովելու հայ ռազմագերիների ազատ արձակումը»,- գրել է Փալոնը։

 --00—ՄՀ