Կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

1f8a1399-5598-405c-90b9-b5219dcc966e.jpg

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել 2024 ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրեդ Շերմանը լսումների ժամանակ հայտարարել է, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը «չարամտորեն» դարձրեց Ադրբեջանի մաս:

«Դրա հետևանքը սարսափելի հակամարտությունն էր, այդ թվում՝ այժմ այդ տարածաշրջանում ապրող հայերի 3 ամսվա շրջափակումը: Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, և ես հուսով եմ, որ դուք մեծահոգի կգտնվեք և մարդասիրական օգնություն կտրամադրեք Արցախի ժողովրդին», - ասել է կոնգրեսականը:

--00—ԶՀ