Հազարավոր հայերի կյանքը սպառնալիքի տակ է․ Քլարկը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Без-названия-55-770x440

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ, կոնգրեսական Քեթրին Քլարկը անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, որն արդեն վերցերորդ օրն է՝ փակել է Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Քլարկը գրել է թվիթերի իր էջում։

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը  հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի, մասնավորապես տարեցների ու երեխաների կյանքը սպառնալիքի տակ է, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի և ջեռուցման հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք՝ ապահովելու խաղաղությունն ու Ադրբեջանին ենթարկելու պատասխանատվության»։

--00—ՅՄ