Կոնջորյանն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Screenshot_4

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ընտրական օրենսդրության կատարելագործման հեռանկարները: 

Հայկ Կոնջորյանը շեշտել է, որ ժողովրդավարության ամրապնդումը եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը խորհրդարանական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից են:

--00—ՅՄ