Կոնջորյանը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

photo_2024-02-01_15-58-56

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։

Քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հայկ Կոնջորյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում:

--00—ՅՄ