Ո՞ւմ էր ուզում նմանվել Կոնջորյանը նախկինում և ո՞ւմ՝ հիմա. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս խորհրդարանում մի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հասցեին նետեց, թե նա Աշոտյան դառնալու ցանկություն ունի... Արմեն Աշոտյանին նկատի ուներ: Դե, քպականների համար սովորական է քաղաքական բանավեճի այսպիսի՝ շրիշակային մակարդակը, որը ոչ մի աղերս չունի երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների հետ: Այստեղ արտառոց բան չկա: Արտառոցն այլ է. թե ով և ում անունն է հիշատակում «նմանվելու» կոնտեքստում:

Նաև մամուլում է գրվել, որ մի առիթով Արմեն Աշոտյանն է պատմել է, թե ինչպես իշխանափոխությունից հետո մի քանի գործընկերներ, այդ թվում՝ Կոնջորյանի քավորը, որին հետո նա «գցեց» ու «կարկառուն» քպական դարձավ, Հայկ Կոնջորյանի «ձեռքը բռնած» տարել էին Աշոտյանի մոտ, որ ինստրուկտաժ անի, փորձ փոխանցի, եվրակառույցներում աշխատանքների հետ կապված «խելք ու խրատ» տա: Օրինակ՝ ներկայացվող լուսանկարն արվել է 2018 թ. հունիսին, երբ տակավին երիտասարդ Կոնջորյանն Աշոտյանի «մենթորությամբ» Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ էր:

Ի դեպ, նկարում նույնպես կարծես կեցվածքով էլ է փորձում Աշոտյանին նմանվել, թեպետ ոնց որ «սանրվածքը» մի քիչ խանգարում է: Ստացվում է՝ մարդը ժամանակին ուզում էր «Աշոտյան դառնալ», հետո երևի Մարուքյան, իսկ հիմա այլոց է «մեղադրում» այդպիսի «Աշոտյան դառնալու ցանկության» մեջ: Հետաքրքիր է՝ հիմա ո՞ւմ է ձգտում նմանվել Կոնջորյանը...

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ՖԲ էջից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ԼՄ