Շուտով կվերականգնվի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը. Վեոլիա ջուր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

1

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գիշերը ժամը 03.00-ին ավարտվել են «Արզնի 1» ջրատարի վերագործարկման աշխատանքները։

Այժմ ընթանում է թաղամասերի ջրագծերի վերագործարկումը, ինչը նշանակում է, որ շուտով, աստիճանաբար, կվերականգնվի Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը։

--00—ԼՀ