Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինելու

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 3, 24News 

ջուր

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 22.00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00--ԱՀ