Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24 News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. փետրվարի 14-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1, 2 զանգվածների՝ նրբանցքները ներառյալ, Կուրղինյան և Մեծարենցի փողոցների՝ նրբանցքները ներառյալ ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ՄՀ