Թուրքիային վերաբերող գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել Պենտագոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

e7dd66cb-ba91-43cb-8168-91fb300cbc87.jpg

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությանը՝ Պենտագոնին պատկանող մի շարք ռազմական գաղտնի փաղթաթղթերի արտահոսք է եղել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այդ փաստաթղթերի մեջ եղել է նաև Թուրքիայի կողմից  «հրատապ» մակագրությամբ ԱՄՆ-ին ուղարկված դիվանագիտական նամակ:

Ըստ պնդումների՝ նամակում տեղ է գտել այնպիսի տեղեկություն, որը  կապված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից ԱՄՆ-ում ծրագրվող հնարավոր գործողությունների մասին:

Նշենք, որ արտահոսքի պատճառ է հանդիսացել ԱՄՆ-ի հատուկ ծառայության աշխատակիցներից մեկի տառասխալը, որի հետևանքով էլ էլեկտրոնային նամակը ճիշտ հասցեին ուղարկվելու փոխարեն, այլ տեղ է հասցեագրվել:

Թուրքական մամուլի պնդմամբ՝ սա գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առաջին դեպքը չէ: Միայն այս տարվա հունվարից ի վեր Պենտագոնի աշխատակիցների անփութության հետևանքով գաղտնի փաստաթղթեր պարունակող շուրջ 117.000 էլեկտրոնային նամակ ուղարկվել է սխալ հասցեների:

--00—ԶՀ