Հուլուսի Աքարը Պենտագոնի ղեկավարի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

սա

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին, երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր։ 

Նշվում է, որ Աքարն ու Օսթինը տեղեկություններ և մտքեր են փոխանակել  պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի, ամերիկյան արտադրության F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ։

--00—ԻԴ