Պենտագոնը 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Պենտագոնը 275 մլն դոլար գումարի սպառազինությունների եւ այլ օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա համաձայն, նոր փաթեթում ոչ մի նոր խոշոր սպառազինություն չկա:

Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված Է արկերի պաշարների համալրմանը՝ արդեն առկա սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի համար:

Նշվում Է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԱՀ