Պենտագոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պահպանում է ռազմական ներկայությունը Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

․

Այս պահին փոքր թվով ամերիկացի զինվորականներ մնում են Ուկրաինայում՝ ելնելով ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը պահպանելու շահերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

«Ուկրաինայում դեռևս կա փոքր ռազմական ներկայություն՝ կապված մեր դիվանագիտական ներկայության հետ»,- ասել է նա:

Քիրբին չի հստակեցրել, թե ինչ ուժերի մասին է խոսքը։ Նա հավելել է, որ Ֆլորիդայի ազգային գվարդիայի մարտիկները, որոնք հանդես էին գալիս որպես ուկրաինական զորքերի հրահանգիչներ, դուրս են բերվել երկրից, ինչպես նախապես հայտարարվել էր։

--00--ԱՀ