Պենտագոնն Իսրայելին կտրամադրի այն ամենն, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար. Լլոյդ Օսթին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

l_austin

Պենտագոնն ուշադրությամբ հետևում է Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին, որը ենթարկվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակմանը: Այս մասին հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Ես ցավակցություն եմ հայտնում նրանց ընտանիքներին, ովքեր զոհվել են քաղաքացիական անձանց վրա այս նողկալի հարձակման հետևանքով։ Առաջիկա օրերին պաշտպանության նախարարությունը կաշխատի, որպեսզի Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանության և քաղաքացիական բնակչությանը անխնա բռնությունից և ահաբեկչությունից պաշտպանելու համար»,-ասված է հայտարարության մեջ։ 

--00—ՅՄ