Քլինթոնը, Բուշը և Օբաման հայտարարել են, որ հանձնել են բոլոր գաղտնի փաստաթղթերը. CNN

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1102498

ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը և Բարաք Օբաման պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բոլոր գաղտնի փաստաթղթերը հանձնել են Ազգային արխիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով երեք քաղաքական գործիչների ներկայացուցիչների հայտարարությունները:

Վերջին ամիսներին ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենի, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ կապված վայրերում գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել: Վերջին նման բացահայտումն արվել է Մայք Փենսի՝ Ինդիանայում գտնվող տանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ