Մեզ սարսափելի փաստի առաջ են կանգնեցնելու․ այլ «գաղտնի» փաստաթղթեր էլի կարող են լինել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

«Գաղտնի ստորագրված» փաստաթղթը զարմանք չի առաջացնում։ Դատելով սրա առկայությունից կամ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններից՝ չեմ զարմանա, որ այն իրական լինի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ապա հավելել, որ կարող են լինել նաև այլ ոչ հրապարակային թղթեր, որոնք չեն բխում Հայաստանի շահերից։

Նկատենք՝ խոսքն օրերս համացանցում հայտնված 6 կետանոց տեքստի մասին է, որը, ըստ այն տարածողների, վերաբերում է Արցախի ու Սյունիքի տարածքներին, և ստորագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հրապարակված տեքստում, հիշեցնենք, ստորագրություն չկար:

«Վտանգված է մեր պետականությունը։ Ըստ էության, այսօր հրապարակում եղած բոլոր ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հայաստանակենտրոն չեն։ Հեշտորեն զիջվում են ՀՀ-ի շահերն ու անկախությունը մաս առ մաս։ Կարող են լինել նմանատիպ էլի փաստաթղթեր կամ ինչ-ինչ պայմանավորվածություններ, որոնք հետագայում են ի հայտ գալու, որոնք մեզ ոչ միայն հիասթափեցնելու են, զարմացնելու են, այլև սարսափելի փաստի առաջ են կանգնեցնելու»,- կարծում է իրավապաշտպանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ