Ի՞նչ պետք է զիջենք հանուն խաղաղության, մենք կորցրել ենք մեր ոտքի տակի հողը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Հարցազրույցի հիմնական թեմաներն են Հայաստանի անկախությունը, պետության ներկայի և ապագայի զարգացման հեռանկարները, ինչպես նաև խաղաղությունն ու դրան հասնելու կորսված հնարավորությունը։

Հարությունյանի համոզմամբ, մենք այլևս ոչինչ չունենք տալու հանուն խաղաղության, Ադրբեջանը նույնիսկ իր պատկերացրածից ավելին է տարել։ Զարգացնելով թեման՝ նա դնում է հետևյալ հարցադրումը․ «Ի՞նչ պետք է զիջենք հանուն խաղաղության, մենք կորցրել ենք մեր ոտքի տակի հողը»։ 

Հարցազրույցը եզրափակվում է ծանր և ափսոսանքով լեցուն եզրակացությամբ․«Մենք թույլ և պարտված երկիր ենք, որը չի կարողանում խոսել ո՛չ Բաքվի և ո՛չ Անկարայի հետ»։

Մանրամասները՝ տեսանյությում։