Քոչարյանի վերադարձն ու ակտիվությունը պայմանավորված է Փաշինյանի գործողություններով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Արտահերթ խորհրդարանական արդար ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաջողություն չի ունենա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ 

Ըստ նրա՝ Քոչարյանի վերադարձն ու ակտիվությունը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի գործողություններով։

Նրա կարծիքով՝ չի բացառվում, որ իշխանությունը գնա ընտրակեղծարարության։ «Այս իշխանությունն այնքան սխալներ է արել, որ պարտավոր է գոնե լավ ընտրություններ կազմակերպել։ Այսօր մենք տեսնում ենք՝ ինչպես է Փաշինյանը վերաբերվում իր խոսքին, սեփական խոստումներին և, դրանից ելնելով, կարող ենք կասկածել։ Չի բացառվում, որ իշխանությունը գնա ընտրակեղծարարության»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ